Հայաստանում արդյունաբերության աճ է գրանցվել.փորձագետ

«2017 թվականին Հայաստանի մասնավոր հատվածում իրական ընկերությունների թիվը 7 հազարով մեծացել է»,-այս մասինայսօրէ հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Մակարյանը հայտնում է, որ սրանք հիմնականում միջին եւ փոքր բիզնեսի ընկերություններն են.«ՀՆԱ-ում ՓՄԲ բաժինը կազմում է 28-29 տոկոս: Սակայն հաշվի առնելով տնտեսական ակտիվության իրական աճը՝ կարելի է ենթադրել, որ այն կարող էր 1 տոկոսով ավելի լինել եւ կազմել արդեն 30 տոկոս»:
Փորձագետի կարծիքով՝ այս փաստը կարող էր 2017-ին գործազրկության 1-2 տոկոսով կրճատման հանգեցնել, որը կազմել է 18 տոկոս: Ըստ որում՝ աղքատության մակարդակը չի նվազել, ինչը պայմանավորված է գնաճով:
Չնայած դրան, Մակարյանն ընդգծել է , որ Հայաստանում արդյունաբերության աճ է գրանցվել.«Մեծացել է էլեկտրաէներգիայի արտադրման եւ արտահանման ծավալը, ինչպես նաեւ մոլիբդենի, պղնձի, երկաթամոլիբդենի եւ ցինկի: Շինարարության ոլորտում եւս աննշան աճ է նկատվում, որը կազմել է ընդամենը 0,3 տոկոս: Դրանից զատ, արտահանման ծավալը կարող էր հասնել 25 տոկոսի, իսկ ներմուծման ծավալը 28 տոկոս է կազմել եւ լիովին կարող է 30 տոկոսի հասնել: Ըստ որում՝ մեծացել է նաեւ ներքին ապրանքաշրջանառությունը եւ կազմել 26,4 տոկոս: Հայաստանում 2017-ին մեծացել է նաեւ ներքին արտադրությունը»,-ասել է Գագիկ Մակարյանը:
2017-ին, սակայն, գրանցվել է անասնագլխաքանակի բավականին լուրջ կրճատում, որը դարձել է մսի գնաճի պատճառներից մեկը: