07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մարդիկ նոր տարին ուզում են նոր կյանքով սկսել, բայց դա կարելի է սկսել տարվա մեջ ցանկացած պահի

ԵՊԲՀ Հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն ասում է՝ երկարատև արձակուրդից հետո իսկապես սթրեսի մեջ ես ընկնում: Նախ օրգանիզմը հետ է վարժվում, իսկ  աշխատանքի վերադառնալն էլ  դիտարկվում է որպես պատիժ։ Այս մասին Գասպարյանը նշեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին: «Իսկ եթե մարդը հաճույքով չի վերադառնում իր աշխատանքին, ապա նա պետք է վերանայի իր աշխատանքը, կյանքը։ Եթե աշխատանքից հաճույք չես ստանում, կյանքիդ կեսն անցկացնում ես սթրեսի մեջ։ Ընդհանրապես խորհուրդ է տրվում աշխատանքային 7 օր աշխատել, հետո որոշել հետագա քայլերի մասին»,-նկատեց նա։

 Իսկ հետտոնական սթրեսը հաղթահարելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս աշխատանքի անցնելուց հետո յուրաքանչյուր 45 րոպեն մեկ կարճ ընդմիջումներ ունենալ, կարգավորել քնի ռեժիմը.«Տոնական օրերին մարդը ռեժիմից դուրս է. քնում ու արթնանում է, երբ ցանկանում է, քունը պետք է կարգավորել, որպեսզի լրացուցիչ խնդիրներ չառաջանան: Պետք է նորից վերագնահատեք աշխատանքային գործունեության մեջ ձեր կարևորությունը:

Մարդիկ նոր տարին ուզում են նոր կյանքով սկսել, բայց դա կարելի է սկսել տարվա մեջ ցանկացած պահի։ Նոր կյանքը սկսվում է միայն այն ժամանակ երբ դուք հոգեբանորեն պատրաստ եք լինում դրան։ Եթե դուք որոշել եք նոր տորին սկսել առանց ծխելու, առանց խմելու, կամ առանց այլ վատ սովորությունների, դա ձևական է։ Մեր սպասելիքները տոներից շատ են և հետո մենք փաստի առաջ ենք կանգնում»,- եզրափակեց հոգեբանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ