07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Ավտովթար հրդեհի բռնկմամբ

Հունվարի 4-ին, ժամը 05:11-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-1» թաղամասի մոտակայքում այրվում է «Mercedes» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 35 PF 149 պետհամարանիշով (վարորդ՝ 1994 թ. ծնված Հ. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել փողոցի լուսավորության սյանը և բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը դուրս է եկել մեքենայից:

Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:37-ին, մարվել՝ 05:51-ին: Այրվել են ավտոմեքենայի սրահը և շարժիչի խցիկը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ