07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Պուտինն Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Պուտինն իր շնորհավորական ուղերձում վստահություն է հայտնել առ այն, որ 2018 թվականին երկու երկրները համատեղ ջանքերով կկարողանան ապահովել դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում, ինչը կբխի Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության շահերից:

ՌԴ նախագահը շեշտել է նաև, որ վերջերս երկու երկրները տոնել են երկու նշանակալից իրադարձություն՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն ու Բարեկամության, համագործակցության ու փոխօգնության մասին համաձայնագրի կնքման 20-ամյակը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ