03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Տա Աստված, որ արդարանան մեր ժողովրդի հույսերը…»

Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ ԳՐԻՇԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ շնորհավորանքը ԱՄԱՆՈՐԻ և ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ տոների առթիվ

Սիրելի հայրենակիցներ, ծնողներ, հարազատներ, պատերազմի դաշտում ձեր քաջությամբ և համարձակությամբ անարգ թշնամուն արժանի հակահարված տված իմ պաշտելի մարտական ընկերներ.
պատմության գիրկն է անցնում 2017 թվականը, որը սոցիալ֊տնտեսական դժվարին պայմաններում ապրող մեր ժողովրդի համար գոյատվության փորձություններով լի ևս մեկ տարի էր:

Ես գիտեմ, որ անասելի ծանր պայմաններում են ապրում իմ հարյուր հազարավոր հայրենակիցները, գիտեմ, որ հաղթանակի և գովաբանության դափնիների արժանի բազում հայորդիներ, որոնց հետ ես մարտական ուղի եմ անցել, այսօր հանիրավի անտեսվում֊մեկուսացվում են, և մեր կյանքի շատ ու շատ բնագավառներում գլուխ է բարձրացրել անարդարությունը։

Այս ամենը բոլորիս պարզ ու տեսանելի է սիրելի հայրենակիցներ, և այսօր, հին և նոր տարվա այս սահմանաբաժանում, ես ապավինում եմ իմ ժողովրդի իմաստնությանը և համբերությանը։

Եվ ոչինչ հարատև չէ այս լուսնի տակ, մնայունը մեկն է՝ Հայրենիքը, իսկ զանազան երևույթները մեծն Ջիվանու ասած՝ վերջ կունենան, ձմռան նման կուգան ու կերթան…

Սիրելի բարեկամներ, Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիան և Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միությունը ուշի ուշով հետևում են երկրում ընթացող գործընթացներին և ուրախալի է այն փաստը, որ Հայաստանը, վերջապես, անդամագրվեց Եվրոպական մեծ ընտանիքին և մեր երկրի առջև բացվեցին աշխատելու և արարելու նոր հեռանկարներ։

Գալիք 2018 թվականը նաև երկրի կյանքում կնշանավորվի կառավարման նոր համակարգի անցումով։ Անչափ կարևոր իրադարձություն, որից մենք մեծ սպասելիքներ ունենք, և տա Աստված, որ արդարանան մեր ժողովրդի հույսերը։

Թող գալիք տարին լինի խաղաղության և նպատակների իրականացման տարի, հայ օջախներում իշխի բարեկեցությունն ու երջանկությունը:

Հատուկ շնորհավորում եմ հայոց հզոր, հաղթանակած և անպարտելի բանակի մեր պաշտպաններին, ովքեր հսկում են մեր անդորրը և անառիկ պահում հայոց սահմանները:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ:
Աստված պահապան հայ ազգին:

Սիրով, հարգանքով և հավատով`
գնդապետ Գրիշա Սարգսյան

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ