13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Արարատի մարզում հարբած տղամարդը փորձել է բռնաբարել 14-ամյա աղջկա

Արարատի մարզում տղամարդը մեղադրվում է անչափահասին բռնաբարելու փորձի մեջ:

Նախաքննությամբ ապացուցվել է, որ Սուրիկը նոյեմբերի 8-ին, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, գյուղում պատահական հանդիպել է 14-ամյա Ա.-ին: Վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ, սեռական հարաբերություն ունենալու դիտավորությամբ տարել է համագյուղացու տանը կից այգի, սակայն հանցագործությունը իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ աղջկա օգնությամբ կանչերից հետո տանից դուրս է եկել տանտերն ու մի կողմ քաշել Սուրիկին:

Սուրիկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասի նկատմամբ բռանաբարության փորձ: Տղամարդը կալանավորված է:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ