11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

ՌԴ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ չի պատրաստվում ի շահ Թուրքիայի զոհաբերել իր պետական շահը. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին չի զարմացնում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության պատասխանին՝ այն է, թե Սիրիայի նախագահը ահաբեկիչ է:

Ըստ Զախարովայի՝ այդ հայտարարություններն իրավական հիմքեր չունեն: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Շարմազանովը շեշտեց, որ ինքը միշտ եղել է այն կարծիքին, որ Թուրքիան Հարավային Կովկասում շարունակում է մնալ Ռուսաստանի համար մեկ մրցակիցը, եթե ոչ հակառակորդը, թեև կա թվացյալ մերձեցում 2 պետությունների միջև:  Թուրքիան ու Ռուաստանն, արդեն 300 տարի է, մրցակցում են և հակառակորդ պետութուններ են Կովկասյան տարածաշրջանում: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր շահերը, նրանք օբյեկտիվոերն չեն կարող լինել դաշնակիցներ, բայց մերձեցումներ կարող են լինել՝ որոշակի շահերից ելնելով:

Գլոբալ առումով Թուրքիան ու Ռուսաստանը տարբեր պետական շահեր ունեն այս տարածաշրջանում, նրանց կարծիքները տարբեր են ոչ միայն Սիրիայի հարցում, այլև ՌԴ-ի համար շատ կարևոր Ղրիմի հարցում, որտեղ Ռուաստանի ու Թուրքիայի կարծիքները բավականին իրարամերժ են: Միայն քաղաքագիտություն կամ ռուս-թուրքական հարաբերություններից չհասկացող մարդիկ կարող էին եզրակացություն անել, թե ՌԴ-ն Էդրողանի հայտարարության հետ կապված պաշտոնական հայտարարություն չի անի կամ չեզոքություն կպահի»,-շարունակեց Էդուարդ Շարմազանովը՝ նկատելով, որ ՌԴ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ չի պատրաստվում ի շահ Թուրքիայի զոհաբերել իր պետական շահը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ