26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եթե ադրբեջանցիները սա փորձում են ներկայացնել որպես փոխզիջում, բարև ձեզ. Շարմազանով (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր: Այս մասին այսօր նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:  Նա հայտնեց, որ նիստի ժամանակ ամփոփվել է քաղաքական տարին, որը կուսակցությունը դրական է գնահատում: Նա հիշեցրեց, որ այս տարի կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք անկախ Հայաստանի պատմության բոլոր ընտրությունների հետ համեմատած լավագույնն էին, ինչի մասին վկայել են նաև միջազգային դիտորդներն ու կազմակերպությունները:

Շարմազանովը հավելեց, որ հենց այս ընտրություններով նաև գնում ենք ժողովրդավարության խորացման ու զարգացման:

Հարցին, թե ինչպես կարձագանքի Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությանը, թե պատրաստ են Ղարաբաղին տալ բարձր կարգավիճակ, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ նման հայտարությունները հիմնազուրկ են ու անհեթեթ: «Մի պետություն չի կարող մի անկախ պետության տալ պետության կարգավիճակ, ԼՂՀ-ն նույն իրավական ու օրենսդրական հիմքերով է առաձնացել ԽՍՀՄ-ից: Դա ուշացած, անհեթեթ հայտարարություն էր, կա Մինսկի խմբի ձևաչափ, կա ՀԱՊԿ-ի դեկտեմբերյան հայտարարությունը, կա նաև Բրյուսելում համաձայնագրի ժամանակ ԵՄ-ի նշումները 3 սկզբունքների միասնական կիրառման ու ինքնորոշման իրավունքի վերաբերյալ »:

Շարմազանովի խոսքով՝ ադրբեջանական կողմի հայտարարություններն անիմաստ են ու կապ չունեն իրականության հետ:

«Հայաստանը բանակցում է երկու կարևոր հարցի շուրջ, ինչի մասին խոսել է նախագահ Ժնևում, նախագահն ասել է՝ Արցախը ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի մաս, Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքները մեզ համար շատ կարևոր են, եթե ադրբեջանցիները սա փորձում են ներկայացնել որպես փոխզիջում, մի բան կարող եմ ասել, բարև ձեզ »,-եզրափակեց Շարմազանովը:

Նիստի մանրամասներից՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ