06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Մի քանի փոփոխություններ Ընտրական օրենսգրքում

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց փոփոխություն կատարել  «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում» և հարակից այլ օրենքների նախագծերում։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ փոփոխությունը պայմանավորված է ընտրությունից հետո կատարված մոնիթորինգով։

«Տվյալ պարագայում խոսքը վարչական ռեսուրսի չարաշահմանն է վերաբերվում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, այնուամենայնիվ, մեր ընտրությունների ժամանակ տեղի ունեցան բացասական երևույթներ, ուստի այս փոփոխությունների նպատակն է կանխել դրանք»,-ասաց նա:

Եթե նախկինում ունեինք հանրային ծառայողներ, ապա այժմ նաև բժշկական, տարբեր տիպի ուսումնական, նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների դեպքում իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք չունեն նախընտրական քարոզչություն իրականացնել, հիմա արդեն նաև ի պաշտոնե գործելիս:

«Նման սահմանափակում կտարածվի նաև պետական կամ համայնքային հիմնարկների աշխատակիցների, ինչպես նաև պետական ու համայնքային այն կազմակերպություններին վրա, որտեղ պետությունը կամ համայնքն ունեն 20%-ից ավելի մասնակցություն։ Մեկ այլ երևույթի մասին կուզենամ խոսել, երբ անձին հարկադրում են մասնակցել կամ չմասնակցել քարոզչությանը՝ համարելով, որ այն լուրջ ու վտանգավոր արարք է, ուստի այն քրեականացնում ենք։ Նաև հանցակազմ ենք համարում այն դեպքերում, երբ օգտագործվում է ծառայողական կամ այլ տիպի կախվածությունը, երբ օրինակ` որևէ կազմակերպության սեփականատերը կամ տնօրենը հարկադրում է իր աշխատակցին այս կամ այն ձևով մասնակցելու կամ ձեռնպահ մնալու նախընտրական քարոզչությանը մասնակցելուց»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ