18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

2018-ը կոչվելու է ընտրությունների տարի

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը գտնում է, որ այս տարվա գլխավոր հաջողությունը Եվրամիության հետ ստորագրված պայմանագիրն է:  «Ձախողումներն էլ են շատ, արդյոք Արցախում հասել ենք մեր ուզած լուծմանը՝ ոչ, Ցեղասպանությունը դատապարտվե՞ց աշխարհի բոլոր կողմերից և ամենակարևորը՝ Թուրքիայից՝ ոչ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թևան Պողոսյանը։

Նա նշեց, որ 2018 թվականը Հայաստանի համար պետք է լինի այն տարին, որտեղ պետք է այնպիսի դիվանագիտություն վարել, որ ԵՄ անդամ երկրները կարողանան շատ արագ վավերացնել պայմանագիրը և սկսել իրագործումը։

Ինչ վերաբերում է Արցախյան հիմնախնդրին, ապա Թևան Պողոսյանն ասաց, որ 2018-ը կոչվելու է ընտրությունների տարի։

«Միգուցե կլինեն մեսիջներ, բայց չեմ հավատում, որ կունենանք առաջընթաց, նույնիսկ պետք է պատրաստ լինենք տարբեր սրացումների»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ