Որքա՞ն է Լիդիան Արմենիան վճարել տեղի համայնքներին հողի վարձակալության համար
Յուրաքանչյուր տարվա վերջում Լիդիան Արմենիան հրապարակում է Ամուլսարի հարակից համայնքների տեղական բյուջեներ վճարված գումարները՝ որպես թափանցիկ աշխատելու պարտավորության մի մաս:
2017թ.-ին Լիդիանը վճարել է մոտ 863 300 ԱՄՆ դոլար Ջերմուկ, Զառիթափ և Գորայք համայնքներին, որից՝
Ջերմուկ – 318 744 ԱՄՆ դոլար
Զառիթափ – 290 694 ԱՄՆ դոլար
Գորայք – 253 845 ԱՄՆ դոլար:
Սրանք ուղղակի կատարված վճարումներն են համայնքների տեղական բյուջեներ՝ Ամուլսարի Ծրագրի ենթակառուցվածքների համար հողի վարձակալության դիմաց:
2017թ.-ին Ամուլսարի հարակից Գնդեվազ, Սարավան և Գորայք համայնքները դարձան խոշորացված Ջերմուկ, Զառիթափ և Գորայք համայնքների մաս: Մինչև համայնքների խոշորացումը Լիդիանը վճարում էր հողի վարձակալության վճարները Գնդեվազ, Սարավան, Գորայք համայնքներին: Սկսած 2008թ.-ից Լիդիանն ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլար է վճարել նշված համայնքներին: Համայնքների խոշորացման արդյունքում այժմ վճարները ուղղվում են ավելի խոշոր համայնքներ՝ Ջերմուկ (ներառում է Գնդեվազը), Զառիթափ (ներառում է Սարավանը) և Գորայք: Այս վճարները հնարավորություն են ստեղծել համայնքներին իրականացնել ենթակառուցվածքների վերանորոգման տարբեր ծրագրեր, ինչպես օրինակ՝ ճանապարհների, ոռոգման համակարգերի, դպրոցների և այլ տեղական ենթակառուցվածքների բարելավում, ջրամատակարարում, փողոցների լուսավորություն և այլն:
Լիդիան Արմենիան նաև խրախուսում է համայնքներին այդ գումարները ներդնել ընկերության կողմից իրականացվող սոցիալական զարգացման ծրագրերում՝ ակնկալելով մասնակի ֆինանսավորում նաև համայնքների կողմից:
Ամուլսարի ծրագիրը դեռևս չի սկսել արտադրությունը, բայց շինարարության այս ակտիվ փուլում Ծրագրի տնտեսական ազդեցությունը տարածաշրջանի վրա արդեն ակնհայտ է: Ամուլսարի ծրագրում այս պահին աշխատում է ավելի քան 1400 մարդ, որից 482-ը հարակից համայնքներից են:
Լիդիան Արմենիան հպարտ է, որ արդեն Հայաստանի խոշորագույն 20 հարկատուների շարքում է՝ համաձայն պաշտոնական վիճակագրության: Հաշվի առնելով, որ Ամուլսարի ծրագիրը դեռևս չի սկսել արդյունահանումը, այն փաստը, որ Լիդիանն արդեն 19-րդ խոշոր հարկատուն է Հայաստանում, ի ցույց է դնում Ամուլսարի ծրագրի շինարարության զգալի տնտեսական ազդեցությունը, ինչպես նաև՝ Լիդիանի պատասխանատու և օրինակելի ընկերություն լինելը:
Տարածաշրջանում տնտեսական ակտիվության մեկ այլ ցուցանիշ է Լիդիան Արմենիայի և կապալառուների կողմից իրականացվող տեղական գնումների կայուն աճը: Տեղական գնումների վրա Ամուլսարի ծրագրի ծախսված գումարը 2017թ.-ի մարտից աճել է ամսական 54 000 ԱՄՆ դոլարից մինչև ավելի քան 325 000 ԱՄՆ դոլարի 2017թ.-ի նոյեմբեր ամսվա ընթացքում: