Արսեն Ջուլֆալակյանը դժգոհ է. նոր առաջարկ նախարարությանը
Հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը իր դժգոհությունն է արտահայտել 10 լավագույն մարզիկների քվեարկության նոր ձևաչափի վերաբերյալ, առաջարկելով ընտրության նոր եղանակ:
Ֆեյսբուքյան իր էջում Ջուլֆալակյանը գրել է.
«Որպեսզի նման թյուրիմածական «10 լավագույն» այլևս չունենանք, առաջարկում եմ մշակել մրցումների համապատասխան ցանկ,որոնցից յուրաքանչյուրից նվաճված մեդալը՝կախված դրա հարկից,մեդալակիրին միավորներ կապահովի,որոնց հանրագումարի արդյունքում էլ տարվա վերջում ավտոմատ կերպով կունենանք տարվա «լավագույն մարզիկ»։
օրինակ՝
օլիմպիական ոսկի-20 միավոր
արծաթ-15
բրոնզ-10
և նույն սկզբունքով Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների դեպքում (ինչպես նաև նախապես որոշված կարևոր այլ մրցաշարերի…)
Թե չէ այսօր ընտրում են սպորտային լրագրողներ,որոնց որոշ մասի պրոֆեսիոնալիզմը խիստ կասկածելի է, իսկ հասարակության ընտրությունն էլ բնականաբար չի կարող պռոֆեսիոնալ լինել,այլ լինելու է ուղղակի պրիմիտիվ «սիմպածիայով» և մարզիկի ընդհանուր ճանաչվածությամբ՝անկախ այդ մարզիկի տվյալ տարում ունեցած սպորտային նվաճումներից…: Արդյունքում տուժում են բազմաթիվ արժանի մարզիկներ…: Էլ չասեմ օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերի միջև հավասարության նշան դնելը…:
Մի խոսքով,պատրաստ ենք սպորտ նախ-ին օգնել արժեքավոր խորհուրդներով,ոչ միայն տվյալ խնդրում.:
Հ.գ. պաշտոն ու աշխատավարձ հաստատ չեմ ուզի դրա համար,գոհ եմ»:
Հիշեցնենք, որ քվեարկության վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել նաև օլիմպիական և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նշելով, որ բազմաթիվ արժանի մարզիկներ տեղ չեն գտել լավագույն տասնյակում: