19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությունը հստակեցրել ու կոշտացրել է իր դիրքորոշումը

«Նախորդ տարի Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում եղան հանդիպումներ, որից հետո Ադրբեջանը տորպեդահարում էր բանակցային գործընթացը, սակայն այս տարի Ժնևում տեղի ունեցավ նախագահների հանդիպումը, որից հետո առաջին անգամ 4 տարվա ընթացքում մենք ունեցանք հնգակողմ հայտարարություն, որտեղ Ադրբեջանը 4 տարվա ընթացքում առաջին անգամ ստորագրեց մի փաստաթղթի տակ, որտեղ խոսվում էր նույն մեխանիզմների մասին, որոնք նշված էին Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում, որոնք նրանց փորձում էին արհամարհել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ սա հայկական դիվանագիտության լրջագույն հաջողություններից էր: «Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությունը հստակեցրել ու կոշտացրել է իր դիրքորոշումը, որը բխում է մեր պետության շահերից: Ի տարբերություն Ադրբեջանի՝ մենք ոչ հակաադրբեջանական, ոչ էլ հակաթուրքական դիվանագիտություն չենք կառուցում, մենք կառուցում ենք հասարակություն, որը ճանաչում է ՀՀ-ին, որտեղ չկա թշնամանք, որը պայքարում է հանուն»,-հավելեց նա:

Շարմազանովն ընդգծեց, որ Արցախի ժողովրդի պայքարը հանուն անկախության է ու ազատության: 

Նա անդրադարձավ նաև Իրանի, ԵՄ-ի հետ հարաբերություններին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ