21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Այցը շատ արդյունավետ էր. ՀՀԿ

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Վրաստանում ընդունում են ոչ միայն իբրև Հայաստանի հանրապետության լիդեր, այլ՝ իբրև տարածաշրջանային անվտանգության լիդեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Մարդ, ով ամեն ինչ անում է ռեգիոնալ անվտանգության ու ռեգիոնալ կայունության ապահովման համար. սա, կարծում եմ, պետք է հպարտություն ներշնչի պետական մտածողություն ունեցող քաղաքացու»,-նշեց Է. Շարմազանովը։

Ինչ վերաերում է ՀՀ նախագաի այցի ընթացքում վրացական կողմի հետ պայմանավորվածություններին, Էդուարդ Շարմազանովն ասաց, թե այն, ինչ մամուլին տրամադրվել է նախագահի Վրաստան կատարած այցի վերաբերյալ բավական համապարփակ է ու ինքն այս պահին ավելին ասելու համար նպատակահարմարություն չի տեսնում։ «Ամեն ինչ նորմալ գնում է: Այցը շատ արդյունավետ էր»,-վստահեցրեց նա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ