ԱՄՆ-ից հայ բայքերները անակնկալ մատուցեցին հայ զինվորներին/տեսանյութ/
ԱՄՆ-ում գործող «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի անդամները մշտապես ապրում են հայրենիքով: Ակումբի նախագահ Սամ Նաջարյանը և փոխնախագահ Հարութ Բոգարյանը օրերս ծնունդ տվեցին մի նախաձեռնության:
«Մեր ընկերներով մենք նվիրված ենք մեր երկրին և ոչ մի կուսակցության չենք պատկանում: Քանի որ օտարության մեջ ենք` պարտական ենք մեր երկրին ու հայ զինվորին: Միշտ պետք է լինենք դիրքապահ զինվորի և նեղ ապրող հայի կողքին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի փոխնախագահ Հարութ Բոգարյանը (Վոլգա Հարութ):
Հարութ Բոգարյանը հայրենիքում է: Նա իր և ընկերների անունից շնորհավորեց սահմանապահ հայ զինվորին հենց սահմանային զորամասում: Ակումբի անդամները անակնկալ մատուցեցին հայ զինվորին` նրանց նվիրելով հիշարժան մի օր:
«Հայաստան գալս շատ արագ ստացվեց: Տղաները հավաքվեցին ու հարցրին` զինվորներին տեսնելո՞ւ ես: Տղաները գումար հավաքեցին, ինչ որ բաներ նախապատրաստեցին, որ սահմանային մի զորամասում բաժակ բարձրացնենք հանուն հայրենիքի»,-նշում է Հարութ Բոգարյանը:
Բոգարյանի հանդիպումը զինվորների հետ հուզիչ էր:
https://www.youtube.com/watch?v=0KwiKfDcfK0&feature=youtu.be
Նշենք, որ «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբը շուտով կբոլորի ստեղծման 4 տարին:
Այս տարիների ընթացքում ակումբի անդամները բազմաթիվ բարեգործական և հայրենասիրական ակցիաներ են իրականացրել:
Զինվորներին երաժշտական կատարում նվիրեց 14 ամյա Արայիկ Գրիգորյանը:
https://www.youtube.com/watch?v=tOaAEpkmumg&feature=youtu.be
«Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի հայաստանյան ներկայացուցիչ, ազատամարտիկ, մարտական խաչի ասպետ Գագիկ Դանելյանն էլ իր խոսքն ուղղե հայ զինվորին:
«Փառք Ձեզ, որ սահմանը պահեք ու պահպանեք երկրի խաղաղությունը»,-նշեց Գագիկ Դանիելյանը:
Մանրամասները` տեսանյութերում: