11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

«Երկիր Ծիրանի» խմբակցությունը բոյկոտեց ավագանու նիստը

 

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը քիչ առաջ բոյկոտեց ավագանու նիստը՝ լքելով  նիստերի  դահլիճը։

 «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը հայտարարեց, որ քննարկվող հարցերին իրենց խմբակցությունը դեմ է, չի ցանկանում մասնակցել հարցերի քննարկմանն ու քվեարկությանը, այդ պատճառով հեռանում են ավագանու նիստից:

Մարինա Խարատրյանի հայրարարությունը ակնհայտորեն ուրախացրեց ՀՀԿ-ականներին․ վերջիններս  ծափահարեցին։ Ի պատասխան ծափերի՝ Մարինա Խաչատրյանն արձագանքեց. «Լավ, եթե ուրախացաք, չենք հեռանա»:

Հանրապետականներն ասացին՝  չեն ուրախացել եւ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին հորդորեցին հեռանալ:

Նրանց  հեռանալուց հետո ՀՀԿ-ականները կատակեցին. «Ջուր շփեք հետեւներից, շուտ պիտի գնային»: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ