02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Վլադը կացնահարեց ողջ ընտանիքին. իրեն ճանկռելու համար Թագուհուն դատի է տվել/տեսանյութ/

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով նիստը: 

Թագուհի Մանսուրյանի ամուսինը, ով նաև կացնահարելով սպանել է նրա մորը`  Վլադիկ Մարտիրոսյանը մեղադրանք է ներկայացրել կնոջ դեմ՝ այն բանի համար, որ անցյալ տարվա ամռանը գիշերվա կեսին` որդուն տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է եւ ճանկռել է նրա պարանոցը՝ պատճառելով իրեն ֆիզիկական ցավ:

Տարբեր ժամանակներում Թագուհին  ճանկռել է Վլադիկ Մարտիրոսյանի թեւերը, ձեռքերը եւ պատճառել մարմնական վնասվածք:

Այսօրվա  նիստում  քննարկվեց Թագուհի Մանսուրյանի պաշտպան Անժելա Հոբոսյանի ներկայացրած միջնորդությունը՝ դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու մասին: Պաշտպանը  լուսանկարներ փոխանցեց դատարանին:

Թագուհի Մանսուրյանը նշեց, որ ինքը մատնահարդար է և հաճախորդների համար ավելի վստահելի մասնագետ երևալու համար մշակել է սեփական եղունգները:

Փաստաբանը ընդգծեց, որ  դրանք սիլիկոնե եղունգներ են, պլաստմասսե չեն, ինչպես պնդում է դատախազը, որեւէ հետք չեն առաջացնում մարդու մարմնի վրա:

Դատավորը Թագուհի Մանսուրյանին հարցրեց, թե  Վլադիկի վնասվածքները որտեղի՞ց՝ նա պատասխանեց. «Իրա արածն ա, շանտաժ է անում»: Թագուհի Մանսուրյանն էլ դատարանում հիշեց, որ երբ դեռ ամուսնալուծվում էին, Վլադիկ Մարտիրոսյանն այդ մեթոդը կիրառում էր, էլի ինքն իրեն վնասում էր ու ասում էր՝ կինս է արել:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Ավելի ուշ դատարանը դատահետքաբանական փորձաքննություն անցկացնելու միջնորդությունը մերժեց:

Ի դեպ, կնոջը կացնահարած Վլադիկ Մարտիրոսյանը իրեն քերծելու համար կնոջը մեղադրում է Քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով՝ 3 դրվագով, որը նախատեսում է նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով տուգանք:

Հիշեցնենք, որ 2016 թվականի  հունիսի 8-ի գիշերը ժամի 4-ին Երեւանի շենքերից մեկի շքամուտքում Թագուհու նախկին ամուսինը կացնահարեց ամբողջ ընտանիքին՝ Թագուհուն, նրան օգնության հասած՝ մորը՝ Կարինե Մանսուրյանին, որը տեղում մահացել է եւ հորը՝ Վաչագան Մանսուրյանին:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ