Քաղաքապետարանը բնակարաններ հանձնեց մշակույթի մի շարք գործիչների և ազատամարտիկներ
Այսօր Երևանի ավագանու այսօրվա նիստի ընթացքում որոշում կայացվեց բնակարաններ հանձնել մշակույթի մի շարք գործիչների և ազատամարտիկների։
Ավագանու որոշմամբ՝ Մարգարյան փողոցի հ.45 շենքի հ.31՝ 66.6քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց նվիրվեց ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Սարգսյանին (Մկրտչյանին):
Մարգարյան փողոցում բնակարաններ տրամադրվեցին նաև Հայաստանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզաննա Փիրումյանին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆագոտահարների փոխկոնցերտմայստեր Անդրանիկ Քոչարյանին և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային խմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանին:
Մեկ այլ նախագծով էլ Երևան համայնքի սեփականությունը համարվող Մարգարյան փողոցի հ.45 շենքի հ.18՝ 66.4քմ մակերեսով բնակարանը անհատույց նվիրվեց Ապրես Հովհաննիսյանին, ով Երկրապահ կամավորականների միության անդամ է և հանդիսանում է Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից։