04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի ազատ գոտիներով

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 25-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ արդյումանաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ:

Հանդիպման ընթացքում Սուրեն Կարայանը և Դենիս Մանտուրովը քննարկել են երկու կողմերի առաջարկությունները և հարցադրումները ընթացիկ երկկողմ ծրագրերի վերաբերյալ, որոնք առնչվում են արդյունաբերական կոոպերացիային և Հայաստանի արդյունաբերության մեջ ներդրումներին՝ մասնավորապես էլեկտրատեխնիկայի և ակնագործության ոլորտում:

Նախարար Կարայանը Դենիս Մանտուրովին առաջարկել է ընդլայնել ռուսաստանյան արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացվածությունը Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում։ Ի պատասխան, Դենիս Մանտուրովը հայտնել է հայ գործընկերոջը, որ ռուսաստանյան կորպորացիաները հետաքրքրված են գործունեություն ծավալելու Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում։

Զրույցի ժամանակ Դենիս Մանտուրովը բարձր է գնահատել Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովում ընդունված որոշումները, ինչպես նաև նշել  երկկողմ շփումների ավելացման հանգամանքը:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են 2017 թվականին փոխգործակցության ընթացքում երկու երկրների առևտրատնտեսական ցուցանիշների աճը։

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարը Սուրեն Կարայանի հետ քննարկել է նաև հայ-ռուսական համատեղ ներդրումային ֆոնդի աշխատանքների ակտիվացմանն առնչվող հարցեր: Նախարարները հանձնարարականներ են տվել համապատասխան ստորաբաժանումներն։

Նախարար Կարայանի առաջարկով որոշվել է նաև ստեղծել արդյունաբերության ոլորտում փոխգործակցության համատեղ աշխատանքային խումբ։ Կողմերը պայմանավորվորվել են խմբի առաջին հանդիպումն անցկացնել 2018 թվականի սկզբին։ Աշխատանքային խումբը մասնավորապես կուսումնասիրի դեպի երրորդ երկրներ համատեղ արտահանման հեռանկարները և կոնկրետ արդյունաբերական ծրագրերը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ