«Երկիր ծիրանի»-ն պահանջում է ավագանու կազմից հեռացնել Մնացական Պարակշիևին ու Հայկ Պետրոսյանին /տեսանյութ/
Այսօր Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստի ընթացքում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը հայտարարեց, որ ավագանու նիստերին մասնակցում են ավագանու երկու անդամներ, որոնք նիստին մասնակցում են միայն ֆիզիկապես․ խոսքը այսպես ասած՝«Երկիր ծիրանի»-ից հեռացած ու մերժված անդամների մասին է՝ Մնացական Պարակշիևի ու Հայկ Պետրոսյանի։
«Նրանք ավագանու նիստերին մասնակցում են ֆիզիկապես, չեն ընդվզել Երևանը քանդող ուժերի դեմ, այս ամենի մեղավորը ոչ միայն այդ երկու անձինք են, այլ նաև այսօրվա նիստը վարողը, ով չի հետևել օրենքի պահանջին», – ասաց Մարինա Խաչատրյանը։
Արձագանքելով վերջինիս՝ Երևանի քաղաքապետ Տարեն Մարգարյանը նշեց․ «Իրենք օրենքի ուժով Երևանի ավագանու անդամներ են ու միայն իրենց դիմումի համաձայն կարող են հրաժարվել ավագանու անդամի լիազորությունից»։