18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Ես չեմ ուզում Ադրբեջան դառնալ. Լևոն Իգիթյանը բորբոքվեց

Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում  որոշում կայացվեց բնակարան նվիրաբերել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին:

«Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանը հայտարարեց, որ իրենք դեմ են այս որոշման նախագծին՝ նշելով՝ Ռաիսա Մկրտչյանն ունի բնակարան, ավելին՝ ապրում է լավ պայմաններում, բայց  կան մարդիկ, ովքեր, իսկապես,  բնակարանի կարիք ունեն։
«Երկիր ծիրանի» խմբակցության անդամին արձագանքեց Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանը՝ հայտարարելով, թե «երբ որ առարկային չես տիրապետում, կարծիք ունենալը մի քիչ ծիծաղելի է։ Ես աշխատել եմ Ռաիսա Մկրտչյանի հետ, նա հոգևոր դիվիդենտ է բերել մեր երկրին, շատ եմ ցավում, որ հասել ենք այն վիճակին, որ բացարձակ արժեքներն ենք կասկածի տակ դնում։
Ես չեմ ուզում Ադրբեջան դառնալ, բացարձակ արժեքների շուրջ վեճ չպետք է ունենանք, էությունը չիմանալով՝ կապրիզներով հանդես մի եկեք», – ասաց նա  Իգիթյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ