13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Չենք կարող վտանգի տակ դնել Հյուսիսային Իրաքում բնակվող քրիստոնյա ժողովիդին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն ասում է, որ այն քաղաքցիներն, ովքեր դիմում են պատգամավորին, կամ ֆինանսական օգնություն են հայցում, կամ դատական որևէ հարցում միջամտություն են ակնկալում կամ իրավական խորհրդատվություն: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Պատգմավորն ասաց, որ ինքն էլ բազմաթիվ քաղաքացիների է ընդունել անցյալ տարում, թվարկեց մի շարք կարևոր նախագծեր, որոնք ընդունել է խորհրդարանն այս տարի: 

«Եզդիների նկատմամբ ցեղասպան գործողությունների կամ ցեղասպանություն կատարելու մասին» նախագծի մասին խոսելով՝ նա նշեց, որ համահեղինակներն են իրենից բացի Վահրամ Բաղդասարյանն ու Արմեն Աշոտյանը: Նախագծին կողմ են նաև մյուս խմբակցությունները:  «Այս նախագիծը պետք է լինի անխոցելի`ելնելով ՀՀ –ի ազգային անվտանգության շահերից: Չենք կարող վտանգի տակ դնել Հյուսիսային Իրաքում բնակվող քրիստոնյա ժողովիդին»: Փաստում է`նաեւ ՀՀԿ խմբակցության նիստում, երբ Վահրամ Բաղդասարյանը ներկայացրել է նախագիծը, որեւէ պատգամավոր չի ընդդիմացել. «Սա խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն ևս կմիանա»: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ