10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

«Шеф, всё пропало»․ պանիկա է սկսվում /տեսանյութ/

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը վստահ է՝ քաղաքական դաշտում զարգացումներ կլինեն թե   2018-ի ապրիլին,  այլ մինչ այդ։ Այս մասին վերջինս նշեց Henaran.am-ի հետ զրույցում։ 

«Անկախ նրանից թե ինչ պաշտոն կզբաղեցնի Սերժ Սարգսյանը՝ կարծում եմ՝  նա կպահի իշխանության թելերը։ Բոլորին թվում է, որ  եթե նա վարչապետ չդառնա, չի կարողանա պահել այդ թելերը, բայց կպահի», – ասաց քաղտեխնոլոգը։

Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը դեռ չի որոշել՝ ինչ պիտի անի։ «Ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը փնտրում է մի տարբերակ, որտեղ դե ֆակտո կունենա իշխանություն, և դե յուրե չի ունենա պատասխանատվություն, իսկ վարչապետի պարագայում դա չի կարող լինել։

ՀՀԿ-ականների մի մասը նրան համոզում է լինել վարչապետ, բայց համոզում է ոչ թե Սերժ սարգսյանի համար, այլ իրենք իրենց համար են համոզում, քանի որ հասկանում են՝  կարող է և Սերժ Սարգսյանն, իրոք,  չի ուզում դառնալ վարչապետ, իսկ այդ դեպքում  «Бриллиантовая рука»-ի  նման  սկսում է «шеф все пропало» վիճակը,  պանիկա է սկսվում», –  նկատեց քաղտեխնոլոգը։

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ