10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Կսկսեն դիֆերամբներ ձոնել արդեն Կարեն Կարապետյանին, ինչպես Քոչարյանին, Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)

Անցնող տարին մեր երկրի համար նշանավորվեց ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի կնքմամբ, սակայն փաստաթղթի շուրջ էյֆորիան և PR-ն ավելի մեծ էին, քան դրա բուն նշանակությունը: «Բայց եթե կարողանայինք լավ աշխատել Չինաստանի, Իրանի  և աշխարհաքաղաքակն մյուս հզոր տերությունների հետ, ուղղակի գերազանց կլիներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Կարեն Քոչարյանը 2017-ն ընդհանուր առմամբ հանգիստ տարի որակեց: Ըստ նրա՝ չնայած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ազգաբնակչությանը տասը հազար դրամ կաշառք բաժանվեց, սակայն ունեցանք խորհրդարան՝ առանց որևէ բախման և լարվածության:

Ինչ վերաբերում է նախագահ Սերժ Սարգսյանի՝ գալիք տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հավանականությանը, Կարեն Քոչարյանը նկատեց. «Եթե 2018-ի ապրիլի մի գեղեցիկ օր պարզ լինի, որ ՀՀ վարչապետը Կարեն Կարապետյանն է, բոլոր նրանք, ովքեր այսօր դիֆերամբներ են ձոնում Սերժ Սարգսյանին, կսկսեն դիֆերամբներ ձոնել արդեն Կարեն Կարապետյանին, որովհետև այդ մարդիկ տարիների ընթացքում դիֆերամբներ ձոնել են նաև Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին»,- նշեց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ