18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ինչ է կատարվում ԱԺ-ում. գեներալը հունից դուրս եկավ (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը գտնում է, որ «Ելքի» պահվածքը գործընկերային չէ: Նա հիշեցրեց, որ ընդմիջումներ վերցնելու այս վարքագիծն էլի է եղել նախկինում, առաջին անգամ չէ, որ ընդդիմությունը փորձում է խաթարել խորհրդարանի աշխատանքները: Նա նշեց, որ կարող է և կանոնակարգը վերանայվել հարկի դեպքում: «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ նշեց, որ քանի որ վերջին շրջանում իշխանություններին նման հնարավորություն չի տրվել և դեռ երկար այստեղ են, առաջարկեց. «Մեզի կարող եք պատիվ տալ»:

Ապա քվեարկության դրվեց «Քաղաքացիական դատավարության» օրենքի նախագիծն ու կից ներկայացված օրենքների նախագծերն ընդունելու հարցը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը 6-րդ անգամ ընդմիջում վերցրեց:

Սա արդեն դուր չեկավ պատգամավորներին: Գեներալ Սեյրան Սարոյանը մասնավորապես սկսեց բարձր խոսել:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ