28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման Թուրքիայի տեսլականին

Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները Բաքվում մասնակցել են համատեղ մամուլի ասուլիսի՝ անդարդառնալով երեք երկրների միջև նավթի և բնական գազի առևտրին, եռակողմ առևտրատնտեսական հարաբերություններին:

Թուրքական «Sondakika.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդարդարձել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Թուրքիայի վերաբերյալ ավելի վաղ հնչեցրած հայտարարություններին (հայ-թուրքական արձանագրությունների առաջիկա չեղարկման վերաբերյալ – խմբ.):

«Հայաստանը և մեղավոր է, և ամբարտավան», հայտարարել է Չավուշօղլուն՝ պնդելով, թե Հայաստանը բռնի տիրացել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսին և դեռ ինքն էլ խոսում է իրավունքների պաշտպանությունից:

«Չնայած այս ամենին՝ Թուրքիան աջակցում է Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի նախաձեռնություններին: Հայաստանը պետք է հետ քաշվի իր զավթած ադրբեջանական տարածքներից: Միայն այդ դեպքում մեր հարաբերությունները կկարգավորվեն: Քանի դեռ Հայաստանը հետ չի քաշվել, նման կարգավորում հնարավոր չէ»,- հայտարարել է թուրք նախարարը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ