«Ձմեռային հրաշք»՝ ԱՄՆ դեսպանի մասնակցությամբ /տեսանյութ/
Այս տարի նշվում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի գործընկերության ու բարեկամության 25-րդ հոբելյանական տարին:
Այս առիթով այսօր միջոցառում էր կազմակերպվել, որը կրում էր «Ձմեռային հրաշք» խորագիրը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշեց՝ այսօր պետք է խոսել ոչ թե դիվանագիտական հարաբերությունների, այլ Ամանորի, Սուրբ Ծննդի մասին։
«Ամանորը փոխում է բոլորիս։ Ինչպես տեսնում եք, ես էլ մի փոքր փոխվել եմ այսօր․ կարմիր ժիլետ եմ հագել և կարմիր թիթեռնիկ եմ կապել։ Նախաօես ուզում եմ ողջ հայոււթյանը շնորհավորել իմ ու տիկնոջս անունից․ շնորհավոր Ամանոր», – ասաց Ռիչարդ Միլսը։
Մանրամասները՝ տեսանյութում։