Վերջին 2 տարիների ընթացում ԱՄՆ-ն ՀՀ-ում մոտ 600 մլն դոլար ներդրում է կատարել /տեսանյութ/
Ինչպես հայտնել ենք, այս տարի նշվում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի գործընկերության ու բարեկամության 25-րդ հոբելյանական տարին, և այս առիթով այսօր միջոցառում էր կազմակերպվել։
Լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշեց՝ ԱՄՆ դեսպանատունը աջակցել է ՀՀ-ում ամերիկյան ներդրումների ներգրավման հարցում, իսկ ներդրումների շնորհիվ ստեղծվել են նոր աշխատատեղեր, ավելին, միայն վերջին 2 տարիների ընթացում այդ ներդրումները կազմել են 600 մլն ԱՄՆ դոլար։
Մանրամասները՝ տեսանյութում։