14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Չգնել նրանց ձվերը

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ  սեպտեմբերի 14-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տարածված հաղորդագրությունը վերաբերում էր միայն «Լուսակերտ ՏԹՖ» ՍՊԸ-ի կողմից 08.09.12թ. և  13.09.12թ., «Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից 10.09.12թ., «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի կողմից 29.08.12թ., 03.09.12թ. և 05.09.12թ. օրերին արտադրված խմբաքանակներին: Վերոնշյալ ընկերությունների կողմից տրված՝  Ծառայության հայտարարությունը հերքող պարզաբանումները չեն համապատասխանում իրականությանը, մասնավորապես «Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից տարածված հայտարարությունը, որում առկա է նաև ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված անասնաբուժական փորձաքննության եզրակացությունը: Վերջինս հանդիսանում է տեսչական գործողության ժամանակ նմուշառած 07.09.2012 թ.-ի արտադրության ձվի նմուշի փորձաքննության եզրակացությունը:

Ծառայությունը շարունակում է կոչով դիմել սպառողներին ձեռք չբերել և չօգտագործել «Լուսակերտ ՏԹՖ» ՍՊԸ-ի կողմից 08.09.12թ. և  13.09.12թ., «Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից 10.09.12թ., «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի կողմից 29.08.12թ., 03.09.12թ. և 05.09.12թ. օրերին արտադրված ձվերը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ