13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ես էլ կարող եմ նիստից հետո ասել՝ ես էլ եմ դեմ, օրենք կա, այդպես չէ օրենքով. Շարմազանով (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ «Դատական օրենսգիրքն» առաջին ընթերցմամբ ընդունվել է առանց կեղծիքի: «Ելքից» Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ խնդիրը Նապոլեոն Ազիզյանի քվեարկության մեջ է, բայց ոչ Նապոլեոն Ազիզյանը, ոչ «Ծառուկյան» դաշինքից որևէ պատգամավոր նիստի ժամանակ վարման կարգով ձայն չի խնդրել և չի ասել, որ այդ քվեարկությունը սխալ էր: Հետևությունը հետևյալն է՝ քվեարկությունը եղել է օրինական»,- ասաց Շարմազանովը: Նա ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ «Ծառուկյան» դաշինքից որևէ պահանջ չեղավ նաև քվեարկությունը կրկնելու հետ կապված:

Հարցին, թե հնարավո՞ր է ՀՀԿ-ի ու Ծառուկյան դաշինքի միջև կուլիսային համաձայնություն է ձեռք բերվել՝ այս նախագիծն անցկացնելու համար, Շարմազանովը պատասխանեց. «Ամեն ինչ եղել է օրինական, իսկ «Ելքի» էմոցիաներն իրենց վրա եմ թողնում: Ես այլ խմբակցությունների վերաբերյալ գնահատական տալու ցանկություն չունեմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծի քվեարկության շուրջ խորհրդարանում այսօր թեժ բանավեճ էր եղել:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ