Երգչուհին ոչ մի աշխատանքից չի նեղվում. բացահայտում է /տեսանյութ/
Գեղեցիկ ժպիտով և շփման ինքնատիպ արվեստով առանձնացող Հասմիկ Իգիթյանին հանդիպեցի Երևանի ռեստորաններից մեկում: 24 ամյա Հասմիկը հպարտ է, որ իր ճանապարհին հանդիպող ոչ մի դժվարությունից չի խուսափում:
«Ես երգչուհի եմ, սակայն իմ երազանքին հասնելու ճանապարհին չեմ կարող կերակրվել միայն երազանքներով: Այդ պատճառով էլ աշխատում եմ ու զուգահեռ նվիրվում իմ սիրելի երգարվեստին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ Հասմիկը:
Նպատակասլաց աղջիկը մասնակցել է Ուկրաինական «X Factor» նախագծին և զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Նա սովորել է երգի պետական թատրոնում: Այժմ սովորում է ԵՊՀ հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետում: Այս տարի կավարտի ուսումը:
Երգել է նաև երգչախմբում:
Սիրում է Կոմիտասի երգերը և վատ տրամադրության ժամանակ միշտ երգում է:
«Իմ համար կյանքում կարևոր է ընկերներիս և ընտանիքիս ներկայությունը և ես երջանիկ եմ հենց իմ սիրելի մարդկանց հոգատարության շնորհիվ»:
Ներկայացնում ենք Հասմիկ Իգիթյանի ձայնագրություններից մեկը: