«Խախանդ մնացեք, բան չենք անելու»/տեսանյութ/
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստի ժամանակ շարունակվում է գրավոր ապացույցների ուսումնասիրության փուլը:
Նշենք, որ քրեական գործը բաղկացած է 120 հատորից:
Մեղադրող-դատախազները այսօր շարունակեցին հրապարակել ՊՊԾ գնդի գրավումից հետո արված քննչական գործողությունների արձանագրությունները:
Ըստ արձանագրության` գործով կասկածյալ Վահե Պետրոսյանի մասնակցությամբ քննչական փորձարարություն է տեղի ունեցել գնդի ետնամասի ավտոտնակների եւ «Վարդանանք» կրթահամալիրի միջեւ ընկած տարածքում:
Դեպքի վայրում հայտնաբերվել են երկու «Մակարով» տեսակի ատրճանակներ:
Վահե Պետրոսյանը հայտնել է, որ գործով մեկ այլ կասկածյալ Կարեն Հակոբյանի հետ մինչեւ ՊՊԾ գնդի գրավումը հանդիպել են ինչ-որ բնակարանում, որտեղ եղել են նաեւ Արայիկ Հակոբյանը եւ Մարտիրոս Հակոբյանը:
Կասկածյալ Կարեն Հակոբյանը հայտնել է , որ զինված խմբի անդամներից Արմեն Բիլյանին տեսել է ինքնաձիգով: Կարեն Հակոբյանի հայտնածի համաձայն մի վիրավոր ոստիկան է եղել միջանցքում:
Կարեն Հակոբյանը ՊՊԾ գունդը գրավածն «Սասնա ծռեր»-ի անդամներից լսել է . «Խախանդ մնացեք, բան չենք անելու»:
Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:
մանրամասները` տեսանյութում