Դուստրերին դիտել որպես ապագա շնացողներ և ոչ թե ապագա ավանդական ընտանիքների մայրեր
Գիտնականները վկայում են, որ կնոջ մոտ նման վիրուս բնությամբ չկա և այդ վիրուսը կնոջն է փոխանցվում բացառապես ՍԵՌԱԿԱՆ ճանապարհով, վարակակիր այլ կանանցից վարակված տղամարդուց: Այսինքն. եթե ՄԻ ՇՆԱՑԻՐ պատվիրանը պահվում է, ապա այդ հիվանդության խնդիրը վերանում է: Այս է ամբողջը:
Իսկ մի ողջ ազգի դեռահաս դուստրերին սրսկել, նշանակում է դուստրերին դիտել որպես ապագա շնացողներ և ոչ թե ապագա ավանդական ընտանիքների մայրեր: Աստծունը լինենք, պատվիրանը պահենք: Իսկ թե պատվիրանը խախտել էինք՝ հետևորդենք ապաշխարության և Պապիլոմա չարիքը կվերանա:
Ո՛չ թե Գարդասիլ, այլ՝ պատվիրանապահություն և ապաշխարություն որոնենք: Եվ Աստծո բնությունը կառողջացնի՛ հիվանդներին, այդ մասին գիտական քննումներ կան, որ վարակվածների 90 տոկոսի վիրուսը անհետանում է և վարակակիրն առողջանում:
Այսինքն. հիվանդության դեպքում՝ Աստծո պատվիրանների հետևորդում:
Խոսքը լսողնե՛ր լինենք:
Տա՛ Աստված: Ամե՛ն:
Մաքսիմ Ոսկանյան