06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ոստիկանապետի հրեշտակները մնացին օդում. Սաքունց

՛՛Համոզված եմ, որ տարեցտարի Հայասանում մարդու իրավունքների վիճակը հիմնովին չի փոխվում: Երբեմն ավելի մեծանում է, երբեմն ավելի խստանում: Խստացումները համընկնում են հիմնականում նախագահական ընտրությունների հետ՛՛,-այսօր ՛՛Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. տարվա ամփոփում՛՛ խորագրով թեմայով քննարկանն ասաց  Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: 

Նրա խոսքով՝ սա ոչ թե քաղաքական կամքի բացակայության, այլ  քաղաքական համակարգի արդյունք է: ՛՛Մենք չունենք երեք իշխանությունների տարանջատում, մի համակարգ է, որը մեզ ղեկավարում է, և չենք կարող արդարություն գտնել դատարանում, քանի որ դատարան գոյություն չունի՛՛,-նկատեց նա:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ Հայաստանում մարդու իրավունքների մասին արդեն անիմաստ է խոսել: ՛՛Պետք է խոսել ոչ թե քաղաքական կամքի բացակայության, այլ քաղաքական ցինիզմի մասին: Նման արհամարհանք Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, ինչպիսին դրսևորում է Սերժ Սարգսյանի վարչակազմը, չենք ունեցել՛՛,-ասաց նա:

Ըստ նրա՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը այն ցուցանիշն է, թե ինչպես է իշխանությունը վերաբերում իր քաղաքացիներին:

՛՛Նույնսիկ Վովա Գասպարյանի հրեշտակները չփրկեցին ոչ նրան, ոչ Հայաստանը, մնացին օդում հրեշտակները՛՛,-ընդգծեց Սաքունցը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ