07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ես ծնվել եմ կույրերի ընտանիքում և մեր տանը երեք գիրք կար». Եզնիկ Սրբազանի պատմությունը/տեսանյութ/

«Ես ծնվել եմ կույրերի ընտանիքում: Մայրս երեք գիրք ուներ: Երկուսը  Աստվածաշունչ էր` մեկը գրաբար, մյուսը` աշխարհաբար և երրորդը Նարեկ: Եվ ամեն շաբաթ երեկոյան նա խնդրում էր ինձ, կամ եղբորս, որպեսզի մենք իր համար ընթերցենք Նարեկից մի աղոթք և սուրբ գրքից մի էջ»,-երեկ` դեկտեմբերի 15-ին ԵԿՄ գրասենյակում կայացած բարեգործական միջոցառման ժամանակ ասաց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

Սրբազանը նշեց, որ մայրը տեսողությունը կորցրել էր 2 տարեկան հասակում` կարմրուկից և այդ ընթարցանությամբ ինքը վերագտնում էր իր կորցրած աչքի լույսը:

«Այդ ընթերցման ժամանակ նա հաղորդակցվում էր մեր տիրոջ Հիսուս Քրիստոսի հետ, իսկ Քրիստոսը մենք բոլորս գիտենք որ միշտ ասում էր որ ես եմ աշխարհի լույսը: Այսօր, մենք նման շատ ավելի մեծ մասշտաբի մի տեսարանի մեջ ենք գտնվում, երբ հավաքված  են այստեղ Երկրապահ կամավորական միության անդամները և Բադալյան ընտանիքի անդամները»,-նշեց Եզնիկ Սրբազանը:

Արդեն հայտնել ենք, որ բժիշկ, գործարար Վահե Բադալյանը ամեն տարի մեկական միլիոն դրամ է նվիրաբերում զոհված զինծառայողների ընտանիքներին: Այս տարի մեկական միլիոն դրամ և մեկ Աստվածաշունչ նվիրեց 2017 թվականի և 2013 թվականի զոհերի 80 ընտանիքներին:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ