30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Ուրեմն լսի՛ քեզ ինչ եմ ասում». Ծռերի դատավորը հունից դուրս եկավ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:

Ամբաստանյալների պաշտպանները դժգոհում են` մեղադրողները «կոլեկտիվ մեղադրանքներ» են կազմել, որը խանգարում է մշակել իրենց պաշտպանական մարտավարությունը:

Ամբաստանյալները բորբոքվեցին, նշելով, որ չեն հասկանում մեղադրանքի էությունը:

Երկու մեղադրող դատախազները ընդգծեցին, որ ամեն բան հստակ շարադրված է:

Ամբաստանյալները սկսեցին բանավեճի մեջ մտնել մեղադրողների հետ:

 «Ուրեմն լսի՛  քեզ ինչ եմ ասում: Էս ներքեւում իրար հետ պայմանավորվե՞լ եք, որ պետք ա խանգարեք: Առավոտ լավ էիք»,-բարկացավ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիլյանը:

Դատավորը սանկցիա կիրառեց  Արթուր Սողոմոնյանի նկատմամբ ու նրան հեռացրեց նիստերի դահլիճից: Դատախազների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար նիստերի դահլիճից հեռացվեց նաեւ ամբաստանյալներից Խաչատուր Գիչյանը:

Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ