14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ամբաստանյալ բառից էտքան էլ մի վիրավորվեք». Ծռերի դատավորը կատակում է/տեսանյութ/

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը այսօր բավականին բարձր տրամադորւթյուն ուներ: Նա շարունակ կատակում էր գործով ամբաստանյալների հետ: «Սասնա ծռեր»-ի անդամները բորբոքվեցին, երբ դատավորը օգտագործեց ամբաստանյալ բառը:

«Ամբաստանյալ բառից  էտքան էլ մի վիրավորվեք: դա Ձեր գործով կարգավիճակն ա, բայց ես կփորձեմ հնարավորինս չօգտագործել էտ բառը: Ավելի լավ է Ձեզ ասեմ` տղաներ, քան ապստամբներ»,-արձագանքեց նախագահող դատավորը:

Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ