Միայնակ Գայլը և Մխիթար Ավետիսյանը հեռացան

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի գրծով դատական նիստը ընդմիջումից հետո շարունակվում է:
«Սասնա ծռեր»-ի անդամները վերադարձան դատական նիստերի դահլիճ:
Դատավորը նշեց, որ քննարկվում է գրավոր ապացույցների ուսումնասիրման փուլը: Դատավորը որոշեց, որ այն ամբաստանյալները, ովքեր չեն ցանկանում մասնակցել դատավարությանը կարող են հեռանալ դալիճից:
Արայիկ Խանդոյանը և Մխիթար Ավետիսյանը հեռացան:
Գործով մյուս ամբաստանյալները որոշեցին առայժմ մնալ և մասնակցել դատավարությանը:
Հիշեցնենք, որ խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: