27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հրատապ. ծնողները մտահոգ են, որ գրիպի դեմ պատվաստման անվան տակ իրենց երեխաներին կներարկեն Գարդասիլ պատվաստանյութ

«Գարդասիլ» պատվաստանյութի շուրջ աղմուկը դեռ չմարած՝ հիմա էլ նոր անհանգստություն պատել երեխատերերին: Համենայն դեպս՝ այդպիսի ենթատեքստ ունի «Երկիր Ծիրանի» կուսակցության տարածած «ԶԳՈւՇԱՑՈւՄ-ԱՀԱԶԱՆԳ»-ը, որում մասնավորապես նշված է.

– «Երկիր Ծիրանի» կուսակցությունն ահազանգ է ստացել դպրոցականների ծնողներից: Ուսուցիչները ծնողներին հայտնել են, որ պատրաստվում են դպրոցներում իրականացնել գրիպի դեմ պատվաստում, մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարությունը գրիպի դեմ պատվաստման ծրագրի վերաբերյալ պաշտոնական հիմքեր չի ներկայացրել:

Հաշվի առնելով վերոգրյալը և ձախողված Գարդասիլ պատվաստանյութի պատվաստման ծրագիրը, ծնողները մտահոգ են, որ գրիպի դեմ պատվաստման անվան տակ իրենց երեխաներին կներարկեն Գարդասիլ պատվաստանյութ: Պահանջում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից շտապ տրամադրել հրապարակային պարզաբանում՝ պատվաստման հետ կապված գործառույթի վերաբերյալ:

Պարզաբանում կամ հերքում հավանաբար դեռ կնչի: Սակայն ամենասարսափելին հասարակության վստահության բացակայությունն է կառավարության, այս պարագայում՝ դրա մի օղակի հանդեպ: Իսկ եթե ավելի անկեղծ՝ ապա ոչ թե չեն վստահում, այլ սկսել են զգուշանալ՝ ինչպես չարակամ հակառակորդից:

Հոգեբանություն է ձևավորվում, որը հավասարաչափ վտանգավոր է թե՛ հասարակության և թե՛ նրա հոգսերը թեթևացնելու կոչված գործադիրի համար:

Թ. Ղուկասյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ