05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Գեներալն ու Ալեքսանյանն ասում են՝ հարաբերությունները լավ են (տեսանյութ)

«Իմ ու գեներալի հարաբերությունները շատ լավ են, եթե չխառնեք, մեր հարաբերությունները շատ լավ կլինեն»,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված լուրերին, թե իր և գեներալ, նույն խմբակցության ներկայացուցիչ Սեյրան Սարոյանի հարաբերությունները լարված են:

Դիտարկմանը, որ երեկ Հանրապետական գեներալ Սեյրան Սարոյանը, գնաճի մասին խոսելով հայտարարեց, թե «ամոթ ունենան, չեն թանկացնի, գետնը մտնեն», Ալեքսանյանն արձագանքեց.

«Ճիշտ է ասել գեներալը, ով որ թանկացրել է, ճիշտ է ասել»: Այն ընթացքում, երբ Սամվել Ալեքսանյանը պատասխանում էր հարցին՝ չէ՞ որ դուք եք կարագի հիմնական ներկրողը, միացավ նա Սեյրան Սարոյանը և նկատեց. «Ինքը ձեթ ծախող ա, ինքը կարագ ծախող չի, խառնել եք»: Սեյրան Սարոյան էլ հերքեց, թե իր և Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները լարված են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ