Մեր 15 տարեկան աղջիկների 25 տոկոսը սեռական փորձ ունեն. սկանդալ. Իրավունք
Օրերս ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը իր հայտնի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում, անդրադառնալով «Գարդասիլով» պւստվաստումների վերաբերյալ քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչո՞ւ հենց 13 տարեկան աղջիկներին են պատվաստում եւ 13 տարեկանում արժե՞ երեխային պատվաստել, այս բացատրությունն է տվել.
«13 տարեկանում պատվաստելու տրամաբանությունը հիմնականում այն է, որ պատվաստումը պետք է կատարվի մինչեւ աոաջին սեռական փորձը… Հայաստանի տարածքում հարցումները ցույց են տալիս, որ մինչեւ 15 տարեկան աղջիկների 25 տոկոսն արդեն ունեն այդ փորձը»:
Նախարարի այս հայտարարությունն ուշագրավ է առնվազն երկու տեսանկյունից: Առաջինը, սա զանգվածային ծանր հանցագործության մասին հաղորդագրություն է: Նկատի ունենք, որ մինչեւ 15 տարեկան, այսինքն անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերությունը՝ անգամ նրա համաձայնության դեպքում, համարվում է հանցագործություն:
Այսինքն, ըստ նախարարի, ոչ միայն հայաստանյան անչափահաս աղջիկների 1/4-ն արտամուսնական սեռական հարաբերության փորձ ունեն, կամ, ժողովրդական լեզվով ասած անբարոյական են, այլ նաեւ տղամարդկանց 1/4-ը հանցագործ: Եվ, տրամաբանորեն, հայաստանյան իրավապահները անմիջապես պետք է դիմեին նախարարին զանգվածային հանցագործության մասին կոնկրետ տվյալներ պահանջելով:
Հակառակ դեպքում, գալիս ենք խնդրի երկրորդ կողմին, իսկ իրականությանը համապատասխանո՞ւմ է նախարարի հայտարարությունը, թե՞ նա պարզապես, ըստ էության, ժողովրդին է զրպարտում: Նախարարը, հիշեցնենք, հիմնվում է ինչ-որ հարցումների վրա: Ի՞նչ հարցումների մասին է խոսքը, ո՞վ է անցկացրել, ինչքանո՞վ է այն արժանահավատ, որ կարող է այդպես կասկածի տակ առնել աղջիկների բարոյական կերպարը: Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, որտեղից մեր հարցը լսելուն պես, հարցով պատասխանեցին.
-Ու Դուք կարծում եք, որ ես հիմա պետք է աատասխւսնե՞մ այդ հարցին:
-Այո:
-Մենք այդ հարցին հիմա չենք կարող պատասխանել, որովհետեւ չունենք այդ ինֆորմացիան մեր ձեռքի տակ: Գրավոր հարցը ձեւակերպեք, մենք կպատասխանենք:
Ձեւակերպեցին, սպասենք, թե նախարարությունն ամուր հիմքեր կդնի՞ նախարարի հայտարարության տակ: Բայց այն, որ նախարարության պատկան աշխատակիցն այս պահին նման, առանց չափազանցության, ազգային բնույթի հարցի հետ կապված ինֆորմացիա չունի ձեռքի տակ, արդեն իսկ տարակուսանքներ է առաջացնում: Բայց ամեն դեպքում նախարարի հայտարարությանն անդրադառնալու առիթներ հաստատ կունենանք:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: