Քաղցկեղից խուսափելու համար տարեկան մեկ անգամ հետազոտվեք. բժշկի հորդորը /տեսանյութ/
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայ–ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն ընդգծեց՝ քաղցկեղի բուժմանբ հարցում կանխարգելումը կարևոր նշանակություն ունի:
«Կանխարգելման շնորհիվ կարելի է հեշր հաղթահարել այդ ծանր դադավճիռ թվացող հիվանդությունը, եթե մենք ժամանակին այցելենք բժշկի», – ասաց Խաչանուշ Հակեբյանը՝ շեշտելով՝ իրենց կենտրոնի հիմնադրման օրվանից ի վեր՝ մասնագետները ջանացել են պացիենտին հասցնել այդ կարևոր հորդորը. հիվանդությունը կանխարգելելն անհամեմատ ավելի հեշտ է, քան բուժելը:
«Մեզ համար ուրախալի է, որ մեր այցելուների գրեթե մեկ երրորդը երիտասարդներ են. երիտասարդները դիմում են բժշկի, հետազոտություններ են անցկացվում, հետևաբար կարողանում ենք ուս ուսի տված պայքարել քաղցկեցի դեմ: Սրա մասին խոսում եմ յոթ հազար կանանց փրկված կյանքերը, ովքեր ցավեր ու գանգատներ չեն ունեցել, և առողջ ժամանակ դեմել են բժշկին: Մարդը առողջ վիճակում պետք է գնա բժշկի. տարեկան մեկ անգամ հարկավոր է դիմել բժշկի՝ հետազետվելու համար», – ասաց Խաչանուշ Հակոբյանը:
Հայ–ամերիկյան առողջության կենտրոնի ճառագայթայինախտորոշման բաժանմունքի վարիչ Հովհաննես Վարդևանյանն իր հերթին շեշտեց՝ հասարակությունն այսօր ավելի տեղեկացված է դարձել և ավելի ուշադիր՝ իր իսկ առողջության նկատմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: