28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Հայաստանը պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ին հասկացնի» /տեսանյութ/

Հնագետ  Համլետ Պետրոսյանը կարծում է՝ եթե երկու ժողովուրդներ երգում են նույն երգերը, պատրաստում  նույն ճաշատեսակները, ապա նրանց միջև ինչ-որ ընդհանրություն կա։ Այսն մասին այսօր վերջիս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

«Մենք գտնենք, որ եթե նույն երգերը երգում ենք, նույն ճաշերն ուտում ենք, նշանակում է ինչ-որ ընդհանրություն ունենք մեկ այլ ժողովրդի հետ, իսկ դա, ի՞նչ է, հակամարդկային մի բա՞ն է, դա ամաչելո՞ւ բան է, մինչդեռ մենք ամաչում ենք, ասում ենք` սա միայն մերն է` դուք տոլմա չուտեք», – ասաց բանախոսը։
Ըստ նրա՝ երբեմն ՅՈՒՆԵՍԿՕ-ն կամա թե ակամա որոշ ազգերի իրար դեմ է հանում։

«Ամեն անգամ, երբ մեր մշակութային որևէ դրսևորում գրանցվում է ՅՈՒՆԵՍԿՕ մշակութային ժառանգության ցանկում, մենք դա ներկայացնում ենք որպես հաղթանակ մարտադաշտում: Ցավոք, նույն կերպ վարվում են ադրբեջանցիները։
Եթե երկու-երեք հարևան ժողովուրդ ունեն նույն մշակութային ժառանգությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարող այդ ժառանգությունը համարել միայն մեկինը: Եթե մենք ինքներս գտնենք, որ եթե նույն երգերը երգում ենք, նույն ճաշերը ուտում ենք, նշանակում է ինչ-որ ընդհանրություն ունենք, դա ի՞նչ է, հակամարդկայի՞ն մի բան է, դա ամաչելո՞ւ բան է, բայց մենք ամաչում ենք և ասում ենք` սա միայն մերն է` դուք տոլմա չուտեք: Այստեղ մարդկայինն այն է, որ այդ երկու ժողովուրդները երկխոսեն իրենց ընդհանրությունների շուրջ», – ասաց Համլետ Պետրոսյանը։
Ըստ բանախոսի՝ մենք չպետք է մշակութային ժառանգությունը դարձնենք մրցելու գործիք: 
Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ