17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

5 բաղադրատոմս մարսողական խնդիրների դեպքում

 5 բաղադրատոմս  Դիսբակտերիոզի և մարսողական այլ խնդիրների դեպքում

1. Չորացնել մանդարինի կեղևը, սրճաղացով աղալ: Բաց նարնջագույն փոշի կստացվի, որը կարող եք որպես օգտակար հավելում (1 թեյի գդալ) ավելացնել ցանկացած ուտելիքին: Այն կօգնի փքվածության, ինչպես նաև ստամոքսի ու աղիների աշխատանքի խափանումների դեպքում:

Ստացված փոշով փորձեք սուրճ եփել. այն հիանալի բուրմունք կունենա:

2. Բրոնխիտի դեպքում 2 ճաշի գդալ մանդարինի կեղևի վրա 1.5 բաժակ եռացրած ջուր լցրեք, 5 րոպե պահեք այն թույլ կրակի վրա, ապա թողեք 1 ժամով սառչի: Խմեք ստացված մանդարինային լուծույթը ուտելուց կես ժամ առաջ՝ 0.5 բաժակ օրվա մեջ 3 անգամ: Հիվանդությունը զգալիորեն կթուլանա:

3. Չոր խեղդող հազի դեպքում 2 ճաշի գդալ մանրացրած կեղևի վրա 1 բաժակ օղի լցրեք ու 1 շաբաթ պահեք մութ տեղում: Օրվա մեջ երեք անգամ ուտելուց առաջ 20 կաթիլ լցրեք ջրի մեջ ու խմեք: Մանդարինի կեղևի մեջ պարունակվող եթերային յուղերը հրաշք կգործեն, ու հազը կդադարի:

4. Մրսածության դեպքում Մի բուռ մանդարինի կեղևի վրա եռացրած ջուր ավելացրեք, նեղ բերանով անոթի մեջ լցրեք և 10 րոպե շնչեք նրա գոլորշին: Պրոցեդուրայից հետո 1 ժամ փողոց դուրս չգաք: Մանդարինի գոլորշին ֆիտոնցիդների հատկությունների շնորհիվ արագ կոչնչացնի վարակը:

5. Ոտնաթաթի սնկային վարակի դեպքում Բավական է օրվա մեջ 2 անգամ ոտքերի մատների արանքը մանդարինի կեղևով մշակել, ու սունկը կվերանա:

6. Գերհոգնածության և անքնության դեպքում Մանր կտրատեք մանդարինի թարմ կեղևը, լցրեք այն փաթեթի մեջ ու 15 րոպե շնչեք նրա բույրը: Այս մեթոդն օգտակար է նաև գլխացավի դեպքում: Ցիտրուսի բույրն ու եթերային յուղերը կօգնեն հաղթահարել հոգնածությունը, սթրեսը, թուլանալ ու արագ քնել:

7. Բարձր ճնշման ու առիթմիայի դեպքում 1 բաժակ մանդարինի թարմ կեղևի վրա 3 լիտր տաք ջուր լցրեք, հասցրեք եռման աստիճանի, ապա թողեք 1 ժամ հովանա: Մանդարինի այս լուծույթով քնելուց մեկ ժամ առաջ լոգանք ընդունեք: Բուժիչ էֆեկտի համար 15 րոպեն բավական կլինի: Մանդարինի կեղևն օգտագործելու մի շարք գաղափարներ կան: Ահա դրանցից մեկը. ճնճղուկների համար կտաման: Այս դեկորացիան դուր կգա հատկապես նրանց , ովքեր առանձնատանն են ապրում:

xohanoc.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ