28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սուպեր Սաքոյի հիասթափությունը

Ընդամենը ժամեր առաջ ինստագրամում սկսեցին նկարներ պտտվել, հայկական ռաբիս երաժշտարվեստի ներկայացուցիչները սկսեցին իրար աչքալուսանք տալ, թե Սուպեր Սաքոյին անվանական աստղ են հատկացրել Հոլիվուդի աստղերի կողքին:

Մասնավորապես երգչուհի Էմմին, ինչպես երևում է, խոսելու կարողությունն է կորցրել այս լուրը  լսելուց hետո: Մինչդեռ շտապենք Էմմիին ու Սուպեր Սաքոյի երկրպագուներին, եթե իհարկե կան այդպիսիք, հիասթափեցնել ու փաստել, որ շտապել են հիանալու ու երգչին շնորհավորելու հարցում. Հոլիվուդի փառքի ծառուղին առաջիկայում չի ունենալու այն «մեծ» պատիվը՝ կրելու այս «գերաստղի» անունը:

Իր հասակին ու տաղանդին համապատասխան այս փոքր աղմուկը հստակ մտածված, բայց ցավոք, պրիմիտիվ սյուժե էր՝ հանդիսատեսին աչքին թոզ փչելու ու կարծիք ստեղծելու, թե իրեն «սուպեր»  հորջորջող երգիչն ունի այնքան արժանիքներ, որ կարող էր հայտնվել պատվո ճեմուղում:

Ու այս ամբողջ աղմուկն այն պարզ պատճառով, որ հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչների կողքին տեսահոլովակներում թռվռացող պուճուր-մուճուր տղան, օրերս կայացած իր համերգի ժամանակ Հոլիվուդի քաղաքապետարանի կողմից ստացած պատվոգիրը՝ ճանաչել Սուպեր Սաքոյին որպես աստղ այնպես ներկայացվեց,  որ շատերի մոտ տպավորություն ստեղծվեց, թե իր անունը կրող աստղը պետք է տեղադրվի Հոլիցուդի փառքի ծառուղիում:

Հետաքրքիր է  թե ում համարձակ ֆանտազիան է թույլ տվել հանդգնելու  ու հանդիսատեսին նման խաբեության մեջ ներքաշելու:

Կարճ ասած՝ էժանագին հնարք  ու վառ երևակայություն, ոչ ավելին: Եթե իրատես լինենք, այ չէինք զարմանա, եթե երգչի աստղը դրվի օրինակ  իրենց բակի պուրակում կամ օրինակ գետնանցումում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ