30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սեֆիլյանի կինը վիճեց Օսիպյանի հետ. թեժ իրավիճակ դատարանում

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստը:

 Հիշեցնենք, որ այսօրվա նիստում ևս շարունակվում էր ամբաստանյալների հարցաքննությունը:

Ոիրից հետո մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացրեց ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն:

Գեւորգ Սաֆարյանը 2015թ. դեկտեմբերի 31-ին տոնածառներով երթի ժամանակ  ոստիկանին հարվածելու համար դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, եւ պատժի կրման ժամկետը շուտով ավարտվում է:

 Դատախազի միջնորդությունը զայրացրեց դահլիճում գտնվող համակիրներին և գործով ամբաստանյալների հարազատներին:

Դահկիճում գտնվողները սկսեցի բղաել և կոպիտ արտահայտություններ անել:

«Օսիպյանի նմանների  պատճառով են քաղաքացիական ակտիվիստներին դատում»,-հնչեց նաև այսպիսի արտահայտություն:

Սա պատճառ դարձավ, որ  Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ Ժիրայր Սեֆիլյանի կինը`Նանոր Սեֆիլյանը  վիճեն:

Նշենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ