27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հո մենակ «փուռը» չի գնալու

Երևի թե այնքան ռեզոնանս չստացավ Հայկազ Բաղմանյանի հրաժարականը, որքան այն լուրը,որ նրան գործից ազատել է Վիգեն Սարգսյանը։ Ընդ որում նախարարը հստակ նշեց պատճառը՝ աշխատանքային պարտականությունների թերացում,որը անհամատեղելի է ծառայության հետ։ Սովորաբար Հայաստանում օդիոզ դեմքերի պաշտոնանկություն ամեն օր չես տեսնի։ Տեսնելու պարագայում էլ մենք սովոր ենք այն իրականությանը,որ ինչ-որ պաշտոնից ազատելու դեպքում պարոն «օդիոզին» հաստատ չեն թոնի նեղացած մնա, ինչ-որ տեղ կտեղավորեն գուցե։ Այդօրինակ ներիշխանական «ռակիրովկաներ» առաջին անգամը չէ որ ականատես ենք լինում։ Եվ ուրեմն որն է Հայակզ Բաղմանյանին գործից հանելու՝ մեր լավատեսության հիմքը։

Նախ ի տարբերություն նախորդ անգամների՝ Բաղմանյանը իսկապես այն մարդն է,ում անունը 1990-ական թվականներից կապվում զանազան կրիմինալ պատմությունների հետ։ Որևէ կերպ չժխտելով գեներալի վաստակը արցախյան առաջին գոյամարտում, ամեն դեպքում Բաղմանյանը իր հետագա գործունեության հանցագործ էությունը պայմանավորեց հենց այդ ծառայությամբ՝ ամրագրելով երկաթե ալիբի՝ ես գեներալ եմ, ես արյուն եմ թափել, ինձ կարելի է։ Իհարկե թափված արյամբ կարելի է շատ բան պայմանավորել,սակայն մեկ բան է երբ ինքդ ես այդպես անում, մեկ ուրիշ բան,երբ դիմացինդ։

Հիմա առավել քան պարզ է,որ Հայկազ Բաղմանյանը այս ամբողջ ժամանակաշրջանում մեկ անգամ չէ,որ թերացել է իր պարտականությունները կատարելիս։ Հետևաբար միայն պաշտոնանկությամբ այս հարցը լիարժեքորեն չի բավարարի հանրությանը։

Խոսքը չի գնում անպայմանորեն գեներլաին դատ ու դատաստանի ենթարկելու հանգամանքով կամ պահանջով, սակայն դժվար օրինակ նույն Բաղմանյանը կանգնի ու ասի՝ գիտեք ես այսքան ժամանակ սխալ եմ եղել, թալանել եմ, կրիմինալ եմ եղել։ Նա մինչև վերջ էլ պնդելու է իր անմեղությունը, որովհետև մենակ Բաղմանյանը չի այդ ամենով զբաղվել։ Բա հո մենակ «փուռը» չի գնալու։

Եվ նրան հասկանալ կարելի է։ Հետևաբար ինչպես և նախորդ դեպքերում, երևի թե կբավարարվենք նրանով,որ Հայկազ Բաղմանյան գեներալը այլևս ՊՆ-ում չէ։ Ինչպես ասում են չեղածից լավ է։

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ