09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բոլոր կոնֆլիկտների հետ կապված այս կառույցի որոշումները չունեն այն ուժը, ինչն ունեն այլ խորհրդարանական Վեհաժողովներ

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ընդունված հակահայկական հայտարարությունը էական ազդեցություն չի կարող ունենալ ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:

«Մենք պնդում ենք, որ այս հռչակագիրը չի կարող ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Սա տնտեսական ուղղվածության վեհաժողով է, բացի այդ էլ՝ մյուս խորհրդարանական վեհաժողովների նման բացարձակ անկախ չէ, այն ունի նաև նույն անվամբ Կազմակերպություն, որի կենտրոնակայանը Ստամբուլում է: Այն իր ստատուսով ավելի ցածր է, քան մնացած Վեհաժողովները: Բոլոր կոնֆլիկտների հետ կապված այս կառույցի որոշումները չունեն այն ուժը, ինչն ունեն այլ խորհրդարանական Վեհաժողովներ», – նշեց նա:

Հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հավելեց. «Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը զուտ տնտեսական ֆորում է, և որևէ լիազորություն չունի քաղաքական հարցեր, առավել ևս կոնֆլիկտներ քննարկելու ու դրանց գնահատականներ տալու: Այս հռչակագիրը կառույցի 25-ամյակին է վերաբերում, և ուղղակի աբսուրդ էր նման քաղաքական ձևակերպում տալ այս փաստաթղթում»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Հարցին, թե ո՞րն է լինելու Հայաստանի պատվիրակության գործողությունը դիրքորոշումն արտահայտելուց հետո, եթե Վեհաժողովի գլխավոր քարտուղարը, ով ազգությամբ ադրբեջանցի է, իր գործողությամբ ու հայտարարություններով վնաս է հասցրել կառույցի վարկանիշին և շահերին, հնարավո՞ր է, որ պահանջեն նրա հրաժարականը կամ բոյկոտեն հետագա նիստերը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ինչ ենք անելու: Թույլ տվեք այս պահին չմանրամասնել, բայց որ որոշակի ծրագիր, ռազմավարություն մշակում ենք, դա կարող եմ վստահ ասել: Սպասեք, կտեսնեք»: 

Հիշեցնենք, որ ՍԾՏՀ ԽՎ 25-ամյակի կապակցությամբ Կիևում ընդունվել էր հակամարտությունների կարգավորման մասին հռչակագիր, որում տեղ էին գտել հակահայկական ձևակերպումներ։ 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ