21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ- ԵՄ համաձայնագրի դրույթները կմնան թղթի վրա՞

«Խոսելով ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին՝ պետք է ասեմ՝ իմ գնահատականը չի կարող անմասն մնալ հասարակության ոգևորություններից կամ իշխանության ներկայացուցիչների տված մեկնաբանություններից։ Առհասարակ, յուրաքանչյուր նոր հորիզոն պարունակում է նոր մոտեցումներ  և ակնկալիքներ, իսկ մնացածը, կարծում եմ, ապագան ցույց կտա։ Հույս ունեմ՝ կվերապրենք այն ոգևորությունը, որը զգացել ենք համաձայնագրի ստորագրման ժամանակահատվածում», – անդրադառնալով Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Henaran.am-ի հետ զրույցում  այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը:

Ինչպես հայտնի է, որոշ քաղաքական գործիչներ մտավախություն են հայտնում, որ, գուցե, համաձայնագրում ընդգրկված դրույթներից շատերը ուղղակի թղթի վրա կմնան և կյանքի չեն կոչվի։ Մասնագիտությամբ իրավաբան Ռուստամ Մախմուդյանին խնդրեցինք այս հարցը ներկայացնել  իրավական տեսանկյունից։

«Ոչ միայն որպես իրավաբան, այլև որպես  քաղաքացի՝ կարծում եմ՝ այդ համաձայնագրի դրույթները թղթի վրա չեն մնալու, որովհետև մենք գիտակցումով ենք ստորագրել այդ փաստաթուղթը, բացի այդ՝ մինչև  ստորագրումը՝ այդ փաստաթուղթը բավականին երկար ճանապարհ է անվել։  ՀՀ-ն այն բացառիկ պետություններից է, որ այդ փաստաթուղթը ստորագրել է ոչ  թե «կա՛մ․․կա՛մ»-ի, այլ «և՛․․․և՛»-ի  սկզբունքով։ Մենք կարողացել ենք ԵՏՄ-ում ձեռք բերված բոլոր համաձայնագրերի պահպանմամբ  ճանապարհ հարթել դեպի Եվրոպա։ Իսկ  համաձայնագրում ընդգրկված դրույթների՝ թղթի վրա մնալու մտավախության հետ կապված՝ կասեմ՝ մենք՝ խորհրդարականներս և, առհասարակ, համապատասխան մարմինները, պետք է փորձեն քայլեր ձեռնարկել ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, որպեսզի այդ  մտավախությունները փարատվեն։ Բայց, ի վերջո, բոլոր հարցերի պատասխանը կտա ժամանակը։ Ինչպես ասում են՝ կյանքը ցույց կտա՝ ինչն է թղթի վրա մնացել, ինչը՝ ոչ։ Քաղաքականության մեջ  միմյանց հավատալը շատ կարևոր է, որպեսզի կարողանանք մեր բոլոր ծրագրերը իրագործել, կյանքի կոչել», – եզրափակեց պատգամավորը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ