27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Եվրոպային մի հատ էլ պակասում էր, որ Հայաստանի հետ պրոբլեմ ունենար (տեսանյութ)

 ՀՀ –ԵՄ  Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իր մեր պարունակում է բոլոր անհրաժեշտ գլուխները, որ վերաբերում է քաղաքական, իրավական, սոցիալական, տնտեսական ոլորտի բարեփոխումներին: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց  Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նա նշեց, որ ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքարը ևս այս համաձայնագրի առանցքային արժեքներից են, նաև մարդու իրավունքների բաժինն ու շջակա միջավայրի պահպանումը: «Հայաստանը որքան գրավիչ է դառնում, դա կարող է խթանել ներդրումները՝ օտարերկրյա ու տեղական: Հայաստանն ամրապնդում է իր կարգավիճակը երկրների մեջ՝ ունենալով ավելի դեմոկրատ երկրի կերպար, որ կարող  է իր խոսքն ավելի հստակ ասել: 

Հայաստանում եթե այս չափանիշներով շարժվենք, զգալի տնտեսական աճ կունենանք»,-նշեց նա:

Գագիկ Մակարյանն ընդգծեց, որ ներկայումս մի շարք օրենքներ են փոփոխվում, օրինակ՝ Հարկային օրենսգիրքը, ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը, որը ևս ներդաշնակեցված է Եվրամիության ստանդարտներին: 

Գործատուների միության նախագահը շեշտեց, որ ռուսական խանդ նկատվեց այս ընթացքում, որքան էլ նա իրեն անկախ ու հզու պետություն է ուզում ներկայացնել: «Ռուսաստանի համար էլ այնքան էլ հարկի չէ, որ անընդհատ աշխարհում խոսվում է, որ Ռուսաստանը գտնվում է սանկցիաների տակ: Ռդ քաղաքացիներն ու բիզնեսմեններն իրենց դրանից լավ չեն զգում: Իհարկե, երկրի նախագահը փորձում է երկրի շահերը պաշտպանել: Բայց որքան Ռուսաստանի խանդն ու ագրեսիան նվազի, այնքան լավ: Վերջին հաշվով Հայաստանի դիվանագիտությունն ու քաղաքական կամքը ցույց տվեց, որ «և-և»-ի քաղաքականությունը հնարավոր բան է: Եվրոպան էլ է ուրախ, որովհետև ինքն էլ ունի Ղրիմի ու փախստականների խնդիրները, և մի հատ էլ երրորդ խնդիրը Հայաստանի հետ կապված հարիր չէր լինի»,-կարծում է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ